ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Գագիկ ՄԱՐՏՈՅԱՆ. Ի՜նչ ապաշնորհ ազգ դուրս եկանք պետականաստեղծման գործում

Գագիկ ՄԱՐՏՈՅԱՆ. Ի՜նչ ապաշնորհ ազգ դուրս եկանք պետականաստեղծման գործում
05.05.2014 | 13:42

Ոտանավոր գրել, ցավոք, չգիտեմ, բայց հայ քաղաքական մտքի պատմությունը (եթե այդպիսին գոյություն ունի) կրկին թերթելիս, հանկարծ այսպիսի մի հոռետեսական էքսպրոմտ մոգոնեցի. «Ի՞նչ կապ ունի հիմա թուրքը, / Հո տեսնում է քո կեղծավոր ելումուտքը, / Քո արյունոտ, մի ճոթ հացը, / Նիստ ու կացը: / Քեզ նայելով, հիմա էլ է չարախնդում քո դահիճը. / «Տեսեք՝ ինչ է ինքնակործան այս կարիճը... / Ես կսպասեմ այնքան, / Մինչև ինքը կտա իր իսկ վերջը»: Ազնիվ խոսք, շատ եմ ուզում սխալված լինել, բայց իրականությունն այլ բան է ասում: Հազար ութ հարյուր իննսուն թվականից մինչև հիմա հայ քաղաքական կյանքն առաջնորդելու պատասխանատվությունը ստանձնած մեր ազգային ջոջերը, հետևողականորեն մեր վերջը տալով, գալիս են՝ սկզբում երիտթուրքերի հետ սիրախաղ անելով, հիմա էլ՝ ռուսների: Ցավով եմ ասում. ոչնչով չի տարբերվում 20 - րդ դարասկզբի Հայաստանը 21 - րդ դարասկզբի Հայաստանից: Էս ի՜նչ եսապաշտ և ի՜նչ ապաշնորհ ազգ դուրս եկանք պետականաստեղծման գործում: Էդ ձեզ ասում է մի մարդ, ով երբեք չի փոխել իր ազգայնական համոզմունքները:

Դիտվել է՝ 1895

Մեկնաբանություններ